կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև»,-ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ և Իսրայելի ղեկավարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, համաձայնել են շարունակել երկխոսությունը միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ:

«Հաշվի առնելով իրանաիսրայելական ավերջին սրումը՝ նշվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ ամեն կերպ աջակցելու իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցային լուծումներ գտնելուն։ Առաջնորդները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը միջազգային և երկկողմ օրակարգի արդիական թեմաների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: