ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինն ու Էրդողանը հունվարին կհանդիպեն. Պեսկով

Պուտինն ու Էրդողանը հունվարին կհանդիպեն. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկում դեռևս չկան Սիրիայի հարցով ռուս-թուրքական գագաթնաժողովը փետրվարին անցկացելու հստակ ծրագրեր, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոտսի-ն:

Պեսկովը հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հունվարին հանդիպում է նախատեսվում: Ըստ նրա՝ այլ այցեր ներկա պահին նախատեսված չեն, սակայն դրանք կարող են ի հայտ գալ բավականին արագ:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Կատարի մայրաքաղաք Դոհայի համաժողովի շրջանակներում հայտնել էր, որ Թուրքիան նախատեսում է առանձին գագաթնաժողով անկացնել Ռուսաստանի հետ՝ Սիրիայի հարցով գագաթնաժողովի հետ մեկտեղ, որը կանցկացվի Ստամբուլում՝ փետրվարին:

  • Կիսվել: