ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի հարցով համագործակցության շարունակությունը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի հարցով համագործակցության շարունակությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Առաջնորդները քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակն ու Սիրիայի հարցով համագործակցության շարունակությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նախագահները, մասնավորապես, անդրադարձել են Լիբիայում շարունակվող ռազմական դիմակայության սրմանը:

Պուտինն ու Էրդողանը կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի և Գերմանիայի միջնորդական ջանքերին՝ ուղղված զինված հակամարդությանը վերջ դնելուն և երկխոսության վերականգնմանը: 

Կողմերը կարծիք են փոխանակել Սիրիայի հարցով, այդ թվում և Իդլիբում իրավիճակի կայունացման շուրջ ռուս-թուրքական պայմանավորվածությունների համատեքստում:  

 

 

  • Կիսվել: