ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Պուտինն ու ԵԽ նախագահը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Պուտինն ու ԵԽ նախագահը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել են Կրեմլի մամուլիծառայությունից, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Ըստ Կրեմլի հաղորդագրության` Պուտինն ու Եվրախորհրդի նախագահը քննարկել են Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև հումանիտար ասպեկտների շուրջ ստեղծված իրադրությունը։

Նշվում է, որ Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների սկզբունքային գնահատականները։ Բացի այդ, ասվել է նաև, որ Կիևը լուրջ տրամադրվածություն չի դրսևորում խնդրի փոխընդունելի հանգուցալուծման որոնման առնչությամբ։

 

 

  • Կիսվել: