շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պուտինն ու Բայդենն ընդունել են Եվրոպայի անվտանգության հարցով գագաթնաժողով անցկացնելու Մակրոնի առաջարկը

Պուտինն ու Բայդենն ընդունել են Եվրոպայի անվտանգության հարցով գագաթնաժողով անցկացնելու Մակրոնի առաջարկը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցների ժամանակ նրանց առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ՝ գրում է ТАСС-ը։

Նախագահները սկզբունքորեն համաձայնել են նման գագաթնաժողովի գաղափարին՝ հայտնում է Ելիսեյան պալատը։ Երկկողմ հանդիպումից հետո նախաձեռնությանը կմիանան նաև Եվրոպայում անվտանգությամբ և ռազմավարական կայունությամբ շահագրգիռ այլ կողմեր:

Հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ նախագահը համաձայնել է հանդիպմանը՝ պայմանով, որ Ռուսաստանը չի ներխուժի Ուկրաինա: Գագաթնաժողովի օրակարգը պետք է պատրաստեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ փետրվարի 24-ին կայանալիք հանդիպման ժամանակ։

  • Կիսվել: