երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Պուտինի ու Ծինփինի ոչ պաշտոնական բանակցությունները տևել են 4.5 ժամ

Պուտինի ու Ծինփինի ոչ պաշտոնական բանակցությունները տևել են 4.5 ժամ

Կրեմլում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ոչ պաշտոնական բանակցությունները, որոնք 4,5 ժամ են տեւել, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ հանդիպման ավարտին ՌԴ առաջնորդը դուրս է եկել փողոց՝ ճանապարհելու իր չինացի գործընկերոջը։ Նրանք կարճ խոսել են մեքենայի մոտ եւ որպես հրաժեշտ միմյանց ձեռք են սեղմել։

Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Մոսկվա։ Բանակցությունները Կրեմլում սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 16:30-ին՝ դեմ առ դեմ ձեւաչափով, այնուհետեւ շարունակվել են ընթրիքի ժամանակ։

Նախագահները քննարկել են ինչպես երկկողմ համագործակցությունը, Ուկրաինայում տիրող իրավիճակը եւ խնդրի կարգավորման համար Պեկինի առաջարկած ծրագիրը։ 

  • Կիսվել: