Պուտինի ռեժիմի անկումից հետո ի հայտ կգան ՀՀ-Ադրբեջան հաշտեցման հեռանկարներ. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն այժմ բանտարկված է, դիմել է Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին՝ կոչ անելով նրանց ակտիվանալ: Սոցցանցում հրապարակված ուղերձում նա նշել է, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին ՛՛Մոսկվայի ռեժիմի ծայրահեղ թուլությունը՛՛:
Սահակաշվիլին առաջարկել է Կիևում ստեղծել ՛՛Ազատ Կովկասի կազմակերպության մշտական քարտուղարություն՛՛: Նա վստահ է, որ Ուկրաինայի իշխանությունները կաջակցեն իրեն։
Քաղաքական գործիչը հավելել է, որ Ռուսաստանում Պուտինի ռեժիմի անկումից հետո իշխանությունը կփոխվի նաև Վրաստանում, ինչպես նաև հայտ կգան Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցման հեռանկարներ:
՛՛Այդ պատճառով մենք շատ շուտով կստանանք բոլորովին այլ, միավորված Հարավային Կովկաս և միաժամանակ (դրա հետ մեկտեղ) պետք է ուղիներ փնտրենք ամբողջ Կովկասը միավորելու համար՝ դեպի հաղթանակած Ուկրաինա և ամբողջ Եվրոպա՛՛,-նշել է նա: