Պուտինի հետ զրույցում Էրդողանը հույս է հայտնել, որ ՀՀ-Ադրբեջան բանակցությունները կհանգեցնեն երկարատև խաղաղության
Մենք Թուրքիային դիտարկում ենք որպես հուսալի, ժամանակի փորձություն անցած գործընկեր: Այս մասին ՇՀԿ համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիան կշարունակի հատուկ դեր խաղալ ուկրաինական կարգավորման գործում։
Իր հերթին Էրդողանը հաստատել է, որ սպասում է Պուտինի այցին Թուրքիա:
Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև բանակցությունները կհանգեցնեն երկարատև խաղաղության, քանի որ Կովկասում երկարատև կայունությունը համապատասխանում է Թուրքիայի և ՌԴ-ի փոխադարձ շահերին։


