ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պոլսո եւ Երուսաղեմի պատիրարքները կհանդիպեն Երուսաղեմում. սա կենսական հանդիպում է լինելու

Պոլսո եւ Երուսաղեմի պատիրարքները կհանդիպեն Երուսաղեմում. սա կենսական հանդիպում է լինելու

Առաջիկա օրերին (այցը մեկնարկում է հունվարի 17-ին) Պոլսո Հայոց Սահակ Բ. Պատրիարքը ժամանելու է Երուսաղեմ, գրում է Arevelk.am-ը:

Այցը, որ առաջինն է իր տեսակի մեջ կարող է նոր առանցքներ բացել երկու Սուրբ Աթոռների միջեւ, որոնք ունեն պատմական նախանցյալ:

Բացի այն, որ քննարկումների ընթացքում ուղենշային կերպով դրված է լինելու առկա հարաբերություններին նոր թափ հաղորդելու կարեւորությունը, երկու հոգեւոր պետերը կանդրադառնան կոչումների խնդրին։

Գաղտնիք չէ, որ մասնավորապես վերջին տարիներին կրոնական մարդուժի տեսակետից Երուսաղեմի Աթոռը, բայց մանավանդ Պոլսո նվիրապետական աթոռը այս հարցում անհանգստություն ունեն, եւ այն սկսել է տեսանելի դառնալ ամենատարբեր հարթակներում:

Մարդկային հարաբերությունների տեսակետից Տ. Սահակ արքեպիսկոպոսը հատկապես այս կտրվածքով ունի կարեւոր անելիքներ եւ գուցե օգտակար դեր կարող է ստանձնել եւ Երուսաղեմի հայ Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոսին տալով նոր հնարավորություններ սկսելու երկխոսություն բոլոր այն կողմերի հետ, որոնք խորքային տարակարծություններ ունեն Երուսաղեմի Պատրիարքի հետ։

Սահակ Բ. Պատրիարքի ու նրա գլխաւորած պատվիրակության Երուսաղեմ այցելությունը կենսական է, որի  պտուղները կքաղենք գալիք ժամանակներին։

Ի վերջո չմոռանանք, որ երկու Պատրիարքների գործած դաշտերը՝ Իսրայելն ու Թուրքիան, խիստ կարեւոր կենտրոններ են հայերի համար ու այս այցելության դրական շեշտերը  կարող են վերածվել նաեւ քաղաքական դրական առանցքների։

  • Կիսվել: