երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին. մեկ մարդ վիրավորվել է

Փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին. մեկ մարդ վիրավորվել է

Իրանի հետ սահմանին ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել ենթադրյալ սահմանախախտի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է:
Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով այդ երկրի պետական սահմանապահ ծառայությանը։

Համաձայն Տեղեկատվության՝ Ֆիզուլիի շրջանի Բիրինջի Մահմուդլու գյուղի մոտակայքում երկու սահմանախախտ է նկատվել։ Ադրբեջանական սահմանապահ ծառայությունում նշել են, որ չնայած սահմանապահների նախազգուշացմանը, նրանք փորձել են փախչել դեպքի վայրից: Սահմանապահ ջոկատը զենք է կիրառել, ինչի հետևանքով ենթադրյալ խախտողներից մեկը վիրավորվել է ոտքից։

Այնտեղ հստակեցրել են, որ վիրավորին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա տեղափոխվել է հիվանդանոց։

Խուզարկությամբ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է 6,4 կգ մարիխուանա, մետամֆետամին, 1000 "կապապրել" դեղահաբ և 1 դանակ ։

  • Կիսվել: