Փեզեշքիանը հերքել է պնդումները, թե Իրանը հիպերձայնային հրթիռներ է փոխանցել հութիներին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է այն պնդումները, թե Իրանը հիպերձայնային զենք է փոխանցել Եմենի հութի ապստամբներին։
Նա նշել է, որ իրանական կողմը չի փոխանցել հիպերձայնային հրթիռները, որոնք եմենցիներն արձակել են Իսրայելի ուղղությամբ։
Պետության ղեկավարի խոսքով՝ Եմենն ու Իրանը նույն տեսակետն ունեն Իսրայելի հարցում՝ միաժամանակ նշելով, որ եմենցիներն իրենք «ունեն իրենց տեխնոլոգիաները»։