հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Փետրվարի 8-ից Վրաստանում կվերականգնվի քաղաքային տրանսպորտի աշխատանքը

Փետրվարի 8-ից Վրաստանում կվերականգնվի քաղաքային տրանսպորտի աշխատանքը

Փետրվարի 8-ից Վրաստանում ամբողջությամբ կգործի քաղաքային տրանսպորտը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է akhaltskha.net-ը:

՛՛Երկուշաբթի, փետրվարի 8-ից, Վրաստանում լիարժեք գործարկվելու է քաղաքային տրանսպորտ, ինչը նշանակում է, որ քաղաքային տրանսպորտը գործարկվելու է Թբիլիսիում, Ռուսթավիում եւ Քութաիսիում: Մետրո, ավտոբուս և միկրոավտոբուսներ: Բացի այդ, շուկաները ևս լիարժեք կգործեն: Այնուամենայնիվ, փետրվարի 15-ից սննդի կետերը, ներառյալ ռեստորանները, կկարողանան գործել բաց տարածքում: Սակայն, սահմանափակումները կպահպանվեն հանգստյան օրերին՛՛,-նշել է նա:

Գախարիայի խոսքով՝ դրական ցուցանիշը իջել է չորս տոկոսից ցածր՝ թույլ տալով զգուշորեն շարունակել սահմանափակումների մեղմացումը:

  • Կիսվել: