Պետքարտուղարությունն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել արտերկրւմ զգուշավորություն ցուցաբերել
Իրանին հասցված հարվածներից հետո ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել մեծ զգուշավորություն ցուցաբերել արտերկրում՝ հակաամերիկյան ցույցերի հավանականության պատճառով։
«Արտերկրում ԱՄՆ քաղաքացիների ու շահերի դեմ ցույցերի հավանականություն կա։ Պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս մեծ զգուշավորություն պահպանել»,- ասված է հայտարարության մեջ։
Պետքարտուղարությունը նաև հայտնել է, որ Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությունը պատճառ է դարձել Մերձավոր Արևելքի օդային տարածքի պարբերական փակման և տեղաշարժերի դադարների, ուստի ամերիկացիներին կոչ է արվում ճամփորդություններ պլանավորելիս ուշադիր ուսումնասիրել բոլոր խորհուրդներն ու անվտանգության միջոցների մասին վերջին նախազգուշացումները։