ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պետք է խոստովանել, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին․ Զելենսկի

Պետք է խոստովանել, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին․ Զելենսկի

Պետք է խոստովանել, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ էքսպեդիցիոն ուժերը կազմող պետությունների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ։

«Տարիներ շարունակ մենք լսել ենք իբր բաց դռների մասին, բայց լսել ենք նաև, որ չենք կարող մտնել այնտեղ, դա ճիշտ է, դա պետք է ընդունենք»,- ասել է նա։

Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ ստեղծել ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի տարածքով, սակայն հավելել է, որ Կիևը հասկանում է, թե դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել։

Միաժամանակ երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի պատճառով դաշինքի անդամների մտավախությունները նա անվանել է «ինքնահիպնոս»։

 

 
 

  • Կիսվել: