ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետդումայի խոսնակն այսօր կայցելի Թեհրան

Պետդումայի խոսնակն այսօր կայցելի Թեհրան

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը այսօր պաշտոնական այցով կմեկնի Իրանի մայրաքաղաք Թեհրան, որը կտևի երկու օր։  Հայտնում է IRNA գործակալությունը։

«Հունվարի 22-23-ը Պետդումայի պատվիրակությունը՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն»,- ասվում է պաշտոնական  հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ պատվիրակության կազմում են եղել Պետդումայի համապատասխան հանձնաժողովների ղեկավարները։

Այցի ընթացքում երկուշաբթի ծրագրված է Պետդումայի և Իրանի խորհրդարանի համագործակցության հանձնաժողովի երրորդ հանդիպումը։ Հանդիպման օրակարգում է էներգետիկայի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում առևտրատնտեսական համագործակցության օրենսդրական աջակցությունը, Կասպից ծովում փոխգործակցության հարցերը, տարածաշրջանային անվտանգությունը, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը։ Հանձնաժողովի նախորդ նիստը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարին։

Այցի ընթացքում նախատեսված են նաև Վյաչեսլավ Վոլոդինի բանակցությունները Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ։ Խորհրդարանականները մտադիր են քննարկել Ռուսաստանի և Իրանի միջև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը։

  • Կիսվել: