հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետդուման հավանություն է տվել Պուտինի նախագահության ժամկետները զրոյացնելու առաջարկին

Պետդուման հավանություն է տվել Պուտինի նախագահության ժամկետները զրոյացնելու առաջարկին

Պետդուման հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը, որը թույլ կտա արդեն քսան տարի երկիրը առաջնորդող Վլադիմիր Պուտինին շարունակել իշխանավարումը նաև 2024 թվականից հետո, երբ կավարտվի նրա նախագահության չորրորդ ժամկետը:

Առաջարկը ներկայացրել էր իշխող «Եդինայա Ռոսիա»-ի պատգամավորներից Վալենտինա Տերեշկովան: Ապրիլին կայանալիք հանրաքվեից հետո, եթե փոփոխություններն ընդունվեն, նախագահության ժամկետները կզրոյացվեն, և հաշվարկը կսկսվի նորից: Այս դրույթը շրջանառության մեջ էր դրվել հաշված ժամերի ընթացքում:

Կեսօրն անց Պետդումա էր եկել նախագահ Պուտինը և պնդել, թե կողմ է այդ տարբերակին, եթե այն ընդունելի կլինի նաև Սահմանադրական դատարանի համար։

  • Կիսվել: