հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պետդեպարտամենտը հավանություն է տվել Լեհաստանին 224 մլն դոլարի ռազմական միջոցներ տրամադրելուն

Պետդեպարտամենտը հավանություն է տվել Լեհաստանին 224 մլն դոլարի ռազմական միջոցներ տրամադրելուն

Պետդեպարտամենտը հավանություն է տվել Լեհաստանին 224 մլն դոլարի ռազմական եւ անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման միջոցներ տրամադրելուն։ Այս մասին տեղեկացրել է Պենտագոնի կառույցի մեջ մտնող կառավարական ճյուղային գերատեսչությունը, որը պատասխանատու է միջգերատեսչական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի եւ զենքի մատակարարման, ԱՄՆ եւ այլ պետությունների զինված ուժերի միջեւ կապերի առաջմղման, պաշտպանության ոլորտում Վաշինգտոնի օտարերկրյա գործընկերներին ֆինանսական եւ տեխնիկական աջակցության ցուցաբերման համար։

Գերատեսչության տվյալներով՝ Լեհաստանի իշխանությունները ԱՄՆ-ից խնդրել են սարքավորումներ՝ ցանցային ռադիոկայաններ, GPS-ընդունիչներ՝ SAASM պաշտպանիչ մոդուլով, օժանդակ սարքավորումներ եւ պահեստամասեր։ ԱՄՆ-ն Լեհաստանին կտրամադրի նաեւ լոգիստիկ ծառայություններ, կուսուցանի անձնակազմին եւ տեխնիկական աջակցություն կցուցաբերի։

Ինչպես նշվել է հայտարարությունում, մատակարարումը կբարելավի արեւելաեվրոպական պետության հաղորդակցային հնարավորությունները, ինչպես նաեւ կնպաստի «ԱՄՆ-ի եւ այլ դաշնակիցների հետ օպերատիվ համատեղելիության պոտենցիալի թարմացման եւ բարելավման ռազմական նպատակներին հասնելուն», սակայն «չի փոխի զինված ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: