ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պեսկովը՝ Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերի կորուստների մասին

Պեսկովը՝ Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերի կորուստների մասին

Պեսկովը տվյալներ չունի Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերի կորուստների մասին։ Այս մասին նա հայտնել է երեքշաբթի լրագրողների հետ զրույցում, գրել է ՏԱՍՍ–ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նա նշել է, որ ռուսական զորքերը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հարվածներ չեն հասցնում քաղաքացիական օբյեկտներին և բնակելի համալիրներին։

«Ռուսական զորքերը հատուկ գործողության ընթացքում ոչ մի հարված չեն հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի համալիրներին, դա բացառվում է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյա՞կ է հատուկ գործողության ընթացքում քաղաքացիական զոհերի մասին։

Պեսկովն ընդգծել է, որ խոսքը միայն Ուկրաինայի ապառազմականացման մասին է, հարվածներ են հասցվում բացառապես ռազմական օբյեկտներին։ 

  • Կիսվել: