կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պեսկովը պատմել է` ինչպես է Պուտինը պատրաստվում անցկացնել տոնական օրերը

Պեսկովը պատմել է` ինչպես է Պուտինը պատրաստվում անցկացնել տոնական օրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորն, ավանդականի պես, կդիմավորի հարազատների և մտերիմների շրջապատում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ավանդույթի համաձայն՝ հարազատների և մտերիմների, ընկերների հետ»,- ասել է ՊԵսկովը` պատասխանելով հարցին, թե ինչպես է նախագահը դիմավորելու անցկացնելու տոնը:

Սուրբծննդյան շաբաթը, սակայն, Պուտինի համար մասամբ աշխատանքային կլինի: Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինը հազվադեպ է այդ ժամանակահատվածն ամբողջությմաբ անցկացնում իբրև տոն:

«Կարծում եմ, որ առաջին մի քանի օրը, ինչպես և բոլորը, նախագահը կօգտագործի հանգստանալու համար: Թեպետ, կրկնում եմ, նրա մոտ չի կարող ամբողջական հանգիստ լինել»,- նշել է Պեսկովը:  

Վերջինս պարզաբանել է, որ Պուտինը մշտապես ստիպված է աշխատել թե փաստաթղթերի, թե այլ տվյալների հետ, առավել ևս, որ Եվրոպայում այսքան լարված իրավիճակ է, մշտապես բոլոր խողովակներով տեղեկություններ են հասնում:

Պեսկովը նաև հավելել է, որ Պուտինը պետք է զեկույցներ կարդա և լսի, իսկ այդ գործընթացը չի կարող կանգ առնել: Նա նաև չի բացառել, որ արդեն ամանորյա տոների կեսերից սկսած` նախագահը ինչ-որ հանդիպումներ կունենա, սակայն խորհրդակցություններ դեռ նախատեսված չեն:

Պուտինի տոնական ծրագրերում դեռ նախատեսված չէ Սոչի այցելություն` դահուկներով սահելու համար:

  • Կիսվել: