ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին միջուկային հարված հասցնելու առաջարկը

Պեսկովը մեկնաբանել է Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքներին միջուկային հարված հասցնելու առաջարկը

Կրեմլում կոչ են անում ձեռնպահ մնալ Արցախի վերաբերյալ  զգացմունքային հայտարարությունից։ Մոսկվան ջանքեր է գործադրում իրավիճակի կարգավորման համար։

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է  ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
Աղբյուրը հիշեցնում է, որ ՌԴ Պետական Դումայի՝ Տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի  փոխնախագահ Միխաիլ Դելյագինը ռուսական հեռուստալիքներից մեկի եթերում  առաջարկել է Ադրբեջանի նավթարդյունաբերության ենթակառուցվածքներին միջուկային հարվածներ հասցնել։ Ռուս պատգամավորը մարտի 27-ին այս թեմայով հարցում է հրապարակել նաև Թելագրամի իր ալիքում։ 
 
«Այդ հայտարարությունը որևէ կերպ չի համապատասխանում ու չի կարող համապատասխանել ՌԴ պաշտոնական գծին։ Այն ուղղակի հայտարարություն է, որը հիմնված է չափից դուրս շատ անձնական էմոցիաների վրա։ Անկասկած, մենք  կոչ ենք անում վերահսկել էմոցիաները և ձեռնպահ մնալ նման հայտարարություններից, առավել ևս մեր գործընկերների վերաբերյալ և այն պայմաններում, երբ Ռուսաստանն ակտիվ ջանքներ է գործադրում Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար»,-ասել է Պեսկովը։

  • Կիսվել: