երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պեսկովը հաստատել է, որ Պուտինն այցելել է «հատուկ ռազմական գործողության» գոտի

Պեսկովը հաստատել է, որ Պուտինն այցելել է «հատուկ ռազմական գործողության» գոտի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «հատուկ ռազմական գործողության» գոտի, երբ դեկտեմբերի 16-ին աշխատել է այդ գործողության զորքերի միացյալ շտաբում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Գուրուլյովը Telegram-ի իր ալիքում գրել է, որ ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատարը գտնվում է «հատուկ ռազմական գործողության» գոտում։

«Եթե նա նկատի ունի այն շտաբը, որտեղ Պուտինը եղել է ուրբաթ օրը, ապա այո»,- նշել է Պեսկովը։

Ավելի վաղ Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Պուտինը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին, ամբողջ օրն աշխատել է «հատուկ ռազմական գործողության» մեջ ներգրավված ռազմական ուժերի միացյալ շտաբում։

  • Կիսվել: