չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պուտինի՝ Թուրքիա այցի ստույգ ժամկետները որոշված ​​չեն, սակայն այն օրակարգում է․ Պեսկով

Պուտինի՝ Թուրքիա այցի ստույգ ժամկետները որոշված ​​չեն, սակայն այն օրակարգում է․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Թուրքիա կատարելիք այցի հստակ ժամկետները դեռ որոշված չեն, աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առայժմ այցը օրակարգում է, Մենք կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, բայց դեռ հստակ ժամկետներ չկան։ Դա երկու նախագահների ժամանակացույցի համաձայնեցման հարց է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա հիշեցրել Է Պուտինի խոսքերը Թուրքիա այցելելու պատրաստակամության մասին։ «Հենց որ հնարավորություն լինի, նա դա կանի։ Այժմ, ճիշտ է, շեշտադրումն ավելի շատ կլինի ներքին գործընթացների վրա», - նշել Է Պեսկովը ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: