կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Պերմի դպրոցներից մեկում հեռախոսը պայթել է 13-ամյա աղջկա ձեռքում

Պերմի դպրոցներից մեկում հեռախոսը պայթել է 13-ամյա աղջկա ձեռքում

Միջադեպը տեղի է ունեցել ցերեկը թիվ 119 դպրոցում, ըստ դպրոցականների՝ դասի ժամանակ ծխի սուր հոտ են զգացել։ Պարզվել է, որ աշակերտներից մեկի հեռախոսը հանկարծակի տաքացել է և բռնկվել, փոխանցում է 59.ru-ն։

Դեպքի վայր են կանչվել Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, ովքեր կարողացել են հովացնել գաջեթը՝ այն ողողելով կրակմարիչի փրփուրով։ Փրկարարները հայտնել են, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն մարզային կրթության վարչությունից հաստատել են, որ աշակերտուհին, ում ձեռքին եղել է այն, վիրավորվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լենինգրադի մարզում 14-ամյա դեռահասը այրվածքներ է ստացել հեռախոսի լիցքավորիչի պայթյունի պատճառով։

  • Կիսվել: