երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Պենտագոնում մտավախություն ունեն, որ Սիրիայում ԻՊ-ը կարող է ակտիվանալ

Պենտագոնում մտավախություն ունեն, որ Սիրիայում ԻՊ-ը կարող է ակտիվանալ

Սիրիայում քաոսային իրավիճակը կարող է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հնարավորություն տալ գտնելու ակտիվացման ուղի: Այսպես է կարծում է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Դանիել Շապիրոն։

Նա Բահրեյնի մայրաքաղաքում անցկացվող Manama Dialogue անվտանգության համաժողովում, մասնավորապես, ասել է. «Մենք գիտենք, որ Սիրիայում տիրող քաոսային և դինամիկ հանգամանքները կարող են հնարավորություն ընձեռել ԻՊ-ին ուժեղանալու, արտաքին գործողություններ պլանավորելու ուղի գտնելու, և մենք պարտավոր ենք աշխատել գործընկերների հետ՝ շարունակելու խաթարել (ահաբեկիչների) կարողությունները»:

  • Կիսվել: