ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պենտագոնում կարծում են, որ թալիբներն այս տարի համագործակցել են «Ալ Քաիդա»-ի հետ

Պենտագոնում կարծում են, որ թալիբներն այս տարի համագործակցել են «Ալ Քաիդա»-ի հետ

Թալիբներն այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին համագործակցել են «Ալ Քաիդա»-ի հետ եւ ահաբեկիչներին ապաստան տրամադրել Աֆղանստանում: Այս մասին ասվում է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում՝ ուղղված Կոնգրեսին, որը հրապարակվել է Պենտագոնի պաշտոնական կայքում:

«Թալիբները շարունակել են պահել հարաբերությունները «Ալ Քաիդա»-ի հետ եւ ահաբեկիչներին ապաստան են տրամադրել Աֆղանստանում: Բացի այդ, «Հորասան» խմբավորման գրոհայինները նշված ժամանակահատվածում օգտվել են քաղաքական անկայունությունից՝ հարձակում գործելով ենթակառուցվածքների օբյեկտների վրա, որպեսզի վախ ներշնչեն եւ ցույց տան Աֆղանստանի կառավարությանը՝ անվտանգությունն ապահովելու անկարողությունը»,-ասված է փաստաթղթում:   

  • Կիսվել: