շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պենտագոնում հայտարարել են Կարմիր ծովի պաշտպանության գործողության մեկնարկի մասին

Պենտագոնում հայտարարել են Կարմիր ծովի պաշտպանության գործողության մեկնարկի մասին

Առևտրային նավերի վրա հուսիների հարձակումների ֆոնին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է Կարմիր ծովի պաշտպանությանն ուղղված՝ «Բարգավաճ պահապանների» գործողության մեկնարկի մասին:

«Գործողությունը կմիավորի մի քանի երկրիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Բահրեյնը, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Սեյշելյան կղզիները և Իսպանիան՝ Կարմիր ծովի և Ադենի ծոցի հարավային հատվածում անվտանգության խնդիրները համատեղ լուծելու համար՝ նպատակ ունենալով ապահովելու նավագնացության ազատությունը բոլոր երկրների համար և ամրապնդելու տարածաշրջանային անվտանգությունը»,- ասված է ԱՄՆ պաշտպանության նախարարի հայտարարության մեջ:

Օսթինի խոսքով՝ Եմենում հուսիների գրաված տարածքներից վերջին հարձակումները հավաքական պատասխան են պահանջում:

  • Կիսվել: