կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Պենտագոնի ղեկավարն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Իրանի համար «լուրջ հետևանքները»՝ Իրանի կողմից ռազմական հարձակման դեպքում

Պենտագոնի ղեկավարն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Իրանի համար «լուրջ հետևանքները»՝ Իրանի կողմից ռազմական հարձակման դեպքում

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտին հայտնել է, որ Վաշինգտոնը ՛՛բարձրացրել է մարտական ​​պատրաստվածությունը՛՛ տարածաշրջանում՝ Իրանի հարձակման սպասումով:

Ըստ ԶԼՄ-ների՝ հեռախոսազրույցը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել նախքան Իսրայելի ուղղությամբ Իրանի հարյուրավոր հրթիռներ արձակելը:

Պենտագոնը հայտարարել է, որ Օսթինն ու Գալանտը քննարկել են Իրանի համար ՛՛լուրջ հետևանքները՛՛, եթե Իրանը որոշի ուղղակի ռազմական հարձակում սկսել Իսրայելի վրա:

Իրանական հարվածներից հետո Պենտագոնը նոր հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. ՛՛ԱՄՆ-ն Իսրայելին ուղղված Իրանի հարվածներից հետո հայտարարում է, որ չի ցանկանում հակամարտության հետագա սրացում, բայց Թեհրանի հարձակումը պետք է հետևանքներ ունենա՛՛:

՛՛Մենք չենք ցանկանում, որ այդ հակամարտությունը շարունակի սրվել։ Այնուամենայնիվ, մենք հստակ հասկացրել ենք, որ այդ հարձակման համար պետք է հետևանքներ լինեն՛՛,-ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

  • Կիսվել: