կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պայթյուններ և խոշոր հրդեհ Դոնեցկում՝ Ուկրաինայի զինուժի հասցրած հարվածներից հետո (տեսանյութ)

Պայթյուններ և խոշոր հրդեհ Դոնեցկում՝ Ուկրաինայի զինուժի հասցրած հարվածներից հետո (տեսանյութ)

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռակոծել են Դոնեցկը, ինչի հետևանքով պայթյուններ են որոտացել, և խոշոր հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել վառելիքով ցիստեռնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես նշել է ականատեսներից մեկը՝ պայթյունները բավական հզոր են եղել և նույնիսկ կոտրել են մոտակա տների ապակիները։

Վերահսկման ու հարցերի համակարգման միացյալ կենտրոնում ԴԺՀ ներկայացուցչությունը հայտնել է, ուկրաինական ուժերը կրակ են բացել Դոնեցկի ուղղությամբ ժամը 19։18-ին (Մոսկվայի ժամանակով)՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակելով չորս հրթիռ։

Ավելի ուշ հաղորդվել է ևս երկու հրթիռի արձակման մասին:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: