շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փայտամածների փլուզման հետևանքով Մոսկվայում մեկ մարդ է զոհվել

Փայտամածների փլուզման հետևանքով Մոսկվայում մեկ մարդ է զոհվել

Մոսկվայի արևմուտքում փայտամածների փլուզման հետևանքով նախնական տվյալներով մեկ մարդ է զոհվել, իսկ երկուսը վիրավորվել են: Ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է քաղաքի դատախազությունը:

Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ Լոբաչևսկի փողոցում՝ շինհրապարակում, առաստաղն ու փայտամածը փլվել են: Փլատակների տակից դուրս է բերվել մեկ մարդ, սակայն կառույցի տակ կարող են այլ մարդիկ լինել։

Փլուզված կառույցն ապամոնտաժվում է:

  • Կիսվել: