կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Պատերազմի ավարտից հետո ևս Իսրայելը պետք է պահպանի լիակատար վերահսկողություն Գազայի հատվածի անվտանգության նկատմամբ. Կաց

Պատերազմի ավարտից հետո ևս Իսրայելը պետք է պահպանի լիակատար վերահսկողություն Գազայի հատվածի անվտանգության նկատմամբ. Կաց

Իսրայելը Գազայի հատվածի անվտանգության նկատմամբ պետք է պահպանի լիակատար վերահսկողությունը նույնիսկ պատերազմի ավարտից հետո, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, տեղեկացնում է Times of Israel-ը։

Նրա խոսքով՝ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը չի թելադրելու այս տարածքի ապագան։

Կացը Թել Հաշոմերի զորակոչի կենտրոն այցելության ժամանակ, որտեղ հանդիպել է Իսրայելի պաշտպանության բանակի հրետանային կորպուսի և հակաօդային պաշտպանության համակարգի նորակոչիկների հետ, մասնավորապես, նշել է. «Նպատակը ՀԱՄԱՍ-ին հաղթելն է, որի ռազմական և քաղաքացիական թևերը չեն որոշելու, թե ինչ է կատարվում Գազայում: Մեզ անհրաժեշտ է Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում և շրջակայքում՝ պաշտպանելու այն համայնքները, որոնք կարող են կրկին հարձակման ենթարկվել, մեր զինվորներին պաշտպանելու և զենքի մաքսանենգությունն ու վերազինումը կանխելու համար»։

Անդրադառնալով պատերազմից հետո իրականացվող ծրագրերի թեմային՝ Կացը շեշտել է. «Որպեսզի ՀԱՄԱՍ-ն այլևս արդյունավետ չլինի, Իսրայելի պաշտպանության բանակը պետք է կարողանա, ինչպես Արևմտյան ափում, անվտանգ գործել Գազայի ցանկացած վայրում։ Մենք ինքներս պետք է պատասխանատվություն կրենք Գազայի անվտանգության համար»։

Նա նաև հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայիս գործողությունները շարունակում են կենտրոնացած մնալ մնացած պատանդներին փրկելու ջանքերի վրա։

«Ցանկացած մանևր, որը մենք պետք է անենք՝ նույնիսկ գործարք նման թշնամիների հետ՝ ևս 10 մարդու փրկելու համար, նույնիսկ նրանց, ովքեր այլևս կենդանի չեն, մենք դա կանենք՝ պահպանելով անվտանգությունը»,-ասել է Կացը:

  • Կիսվել: