երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Փարիզում քրդական համայնքի ներկայացուցիչների հետ բախումների ժամանակ հինգ ոստիկան է վիրավորվել

Փարիզում քրդական համայնքի ներկայացուցիչների հետ բախումների ժամանակ հինգ ոստիկան է վիրավորվել

Առնվազն հինգ ոստիկան վիրավորվել է Փարիզի 10-րդ թաղամասում ցուցարարներին ճնշելու ժամանակ, որտեղ ուրբաթ օրը հարձակվողը կրակ էր բացել քրդական մշակութային կենտրոնի մոտ։

Այդ մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության պրեֆեկտուրայի աղբյուրը։

Նրա խոսքով՝ քրդական համայնքի մոտ հարյուր ներկայացուցիչներ, որոնք հավաքվել էին ցույցի, հրաժարվել են ենթարկվել պահակախմբին։ Ոմանք սկսել են հրահրել ոստիկաններին՝ քարեր ու դատարկ շշեր նետելով նրանց վրա։ Նրանք հրկիզել են նաեւ աղբամաններ, փողոցների պատնեշներ։ Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով։ Անկարգություններ հրահրողներից մեկը բերման է ենթարկվել։

Իրավապահ մարմիններին հաջողվել է աստիճանաբար վերահսկել իրավիճակը։ Տարածքը ներկայումս հսկում է ոստիկանությունը։ Այդ տարածք մուտքը սահմանափակ է:

Մինչ այդ 69-ամյա ֆրանսիացին հրազենից կրակ էր բացել Փարիզի 10-րդ թաղամասում՝ քրդական մշակութային կենտրոնի մոտ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միջադեպի հետևանքով երեք մարդ է մահացել՝ մեկ կին և երկու տղամարդ։ Եվս երեքը վիրավորվել են։ BFM հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածները քրդեր են։ Դատախազությունը հետաքննություն է սկսել «Դիտավորյալ հանցագործություն», «Սպանություն» և «Բռնություն ծանրացնող հանգամանքներով» հոդվածներով։ Ընդ որում, դատախազությունը դեռ չի որակել կրակողի գործողությունները որպես ահաբեկչություն։

  • Կիսվել: