շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փարիզի  օդանավակայանում ինքնաթիռի շասիում 10 տարեկան երեխայի  դե էհայտնաբերվել

Փարիզի  օդանավակայանում ինքնաթիռի շասիում 10 տարեկան երեխայի դե էհայտնաբերվել

Երեկ առավոտյան Փարիզի  Շառլ դե Գոլի օդանավակայանում ինքնաթիռի շասիում հայտնաբերվել է մոտ 10 տարեկան տղայի դի։ «Air France» ավիաընկերությունը հաստատել է տեղեկությունը և հավելել, որ երեխան գաղտնի ինքնաթիռ է մտել։

Դին հայտնաբերվել է Կոտ դ 'Իվուարից թռչող ինքնաթիռում վայրէջքի համար օգտագործվող սարքավորումների խցիկում, նշվում էէ հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը նշել է, որ ինքնաթիռում թաքնվելու նման փորձերը ծայրաստիճան հազվադեպ են պատահում, և շատ դեպքերում մարդը գործնականում գոյատևելու ոչ մի հնարավորություն չունի՝ հաշվի առնելով ցածր ջերմաստիճանը և թթվածնի պակասը:

«Ավիաընկերությունը ցավակցում է մարդկային ողբերգության կապակցությամբ»,-ասված է Air France-ի թվիթերյան էջում։

  • Կիսվել: