շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

Պակիստանը պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները՝ ուղղված ընթացիկ հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ-ի և Իրանի համաձայնության դեպքում Պակիստանը հայտնում է իր պատրաստակամությունը, որն իր համար պատիվ կհամարի, հանդես գալ որպես հյուրընկալող կողմ՝ նպաստելու առարկայական և արդյունավետ բանակցությունների անցկացմանը, որոնք ուղղված կլինեն ներկայիս հակամարտության համապարփակ կարգավորմանը»:

Շարիֆը նաև հավելել է, որ Պակիստանը ողջունում և լիովին աջակցում է երկխոսություն հաստատելու ջանքերին՝ Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու նպատակով՝ ի շահ խաղաղության և կայունության ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս:

  • Կիսվել: