հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Պակիստանում առևանգել են Աֆղանստանի դեսպանի դստերը

Պակիստանում առևանգել են Աֆղանստանի դեսպանի դստերը

Պակիստանում Աֆղանստանի դեսպանի դուստրը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ Իսլամաբադում հուլիսի 16-ին առևանգվել ու մի քանի ժամ խոշտանգումների է ենթարկվել, հայտնում են Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունից: 

Համաձայն Աֆղանստանի ԱԳՆ-ի այսօրվա հաղորդագության՝ Սիլսիլա Ալիխիլը անհայտ մարդկանց կողմից առևանգվել է տուն վերադառնալու ճանապարհին։
 
Նշվում է նաև, որ պաշտոնական Քաբուլը խստորեն դատապարտել է այդ նողկալի արարքը և խորը մտահոգություն հայտնել Պակիստանում իր դիվանագետների, նրանց ընտանիքների անդամների, աֆղանական քաղաքական և հյուպատոսական առաքելության անդամների անվտանգության կապակցությամբ։ Պակիստանի կառավարությանը կոչ է արվել հնարավորինս արագ հայտնաբերել դեսպանի դստեր վրա հարձակվողներին և պատժել նրանց, ինչպես նաև ապահովել աֆղանցի դիվանագետների անվտանգությունը։

  • Կիսվել: