ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պակիստանում ահաբեկիչը պայթեցրել է մզկիթը. կան մարդկային կորուստներ

Պակիստանում ահաբեկիչը պայթեցրել է մզկիթը. կան մարդկային կորուստներ

Պակիստանի Փեշավարի մզկիթներից մեկում պայթյուն է իրականացրել մահապարտ ահաբեկիչը, տուժածներից 13-ի վիճակը ծանր է, հաղորդում է Geo TV-ն։

Հաղորդվել է նաև, որ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ մահացել է, ավելի քան 70-ը՝ վիրավորվել:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին, մահապարտ ահաբեկիչը պայթյունն իրականացրել է այն ժամանակ, երբ նա գտնվել է առաջին շարքի մզկիթում և «վիրավորել տասնյակ հավատացյալների»։

Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժածներին տեղափոխել են Փեշավարի հիվանդանոց։ Միաժամանակ հիվանդանոցի աղբյուրները հայտնել են, որ 13 տուժածների վիճակը ծանր է։

 

  • Կիսվել: