երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։

Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և գիտատեխնիկական երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։

Բացի այդ՝ հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի, կրթության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում փոխգործակցությանը։ Քննարկվել են նաև ՌԴ և Ադրբեջանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը՝ բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման համար:

 

  • Կիսվել: