շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Օվերչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա

Օվերչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ պայմանագրի տեքստի համաձայնեցման հնարավորություն կա, հարցը մշակվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք քննարկել ենք այդ թեման, և այսօր էլ շարունակել ենք քննարկել այն։ Հնարավորություն ունենք հանգելու նրան, որ համաձայնեցվի պայմանագրի տեքստը։ Այսօր փորձագետները շարունակել են աշխատել»,-նշել է նա՝ չհստակեցնելով, սակայն, այդ աշխատանքների ավարտի հնարավոր ժամկետները։
 
Փոխվարչապետը հայտնել է, որ Մոսկվան ԵԱՏՄ–ում իր նախագահության տարում շահագրգիռ է զարգացնելու միության ինտեգրացիոն գործընթացները, տրանսպորտային և լոգիստիկ միջանցքները։ Կողմերը, ըստ նրա, քննարկում են նաև ֆինանսական ենթակառուցվածքների, միացյալ էներգետիկ շուկաների ստեղծման և զարգացման հարցեր։
 
«Այստեղ մեծ աշխատանք է սպասվում։ Այս տարվա համար մեծ ծրագիր ենք կազմել», – հավելել է Օվերչուկը` մատնանշելով նաև կլիմայի հետ կապված խնդիրները, որոնք աշխատանքի ուղղություններից մեկն են։
Ներկայում ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը

  • Կիսվել: