երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«ՕՊԵԿ պլյուս»-ը պատրաստ է կայունացնել նավթի շուկան

«ՕՊԵԿ պլյուս»-ը պատրաստ է կայունացնել նավթի շուկան

Իրանի նավթի նախարարն ասել է. ««ՕՊԵԿ պլյուս» -ը ուշադիր հետևել է հում նավթի համաշխարհային շուկայի պայմաններին և առաջարկի ու պահանջարկի հավասարակշռությանը, և պատրաստակամություն կա ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ՝ շուկան կայունացնելու համար», գրում է parstoday.ir-ը:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն՝ Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին, Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) 187-րդ և «ՕՊԵԿ պլյուս»-ի նախարարական 36-րդ հանդիպումներից հետո հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում «ՕՊԵԿ պլյուս»-ի արտադրողները միասնության, համագործակցության և փոխըմբռնման առումով բարենպաստ վիճակում են: Նա նշել է. «Ջանքեր են գործադրվում «ՕՊԵԿ պլյուս»-ի շրջանակներում համագործակցել ՕՊԵԿ անդամ չհանդիսացող երկրների հետ՝ հիմնվելով բոլոր արտադրողների միջև կոնսենսուսի, նավթի շուկայի կայունության և անդամների հավաքական շահերի պահպանման վրա»:

Նա հավելել է. «Եթե այսօր ԱՄՆ-ը և աշխարհի մյուս հիմնական սպառողները անհանգստացած են շուկայի իրավիճակով և նավթի և էներգակիրների ապահովման խնդրով, ապա դա ԱՄՆ-ի վարած քաղաքականության արդյունքն է, որը ենթադրում է դաժան և միակողմանի պատժամիջոցների և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում քաղաքական միջամտության ու պատերազմին աջակցելու միջոցով ճնշում գործադրել խոշոր նավթարտադրողների վրա:

  • Կիսվել: