շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Օկուպացված Քարվաճառում բեռնատարը պայթել է ականի վրա, ադրբեջանցի 4 զինծառայող է վիրավորվել

Օկուպացված Քարվաճառում բեռնատարը պայթել է ականի վրա, ադրբեջանցի 4 զինծառայող է վիրավորվել

Օկուպացված Քարվաճառում ականի վրա ռազմական բեռնատար է պայթել։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 5-ին, ժամը 19:05-ի սահմաններում։

Պայթյունի հետևանքով ադրբեջանական բանակի 4 զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել մոտակա բժշկական հաստատություն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

  • Կիսվել: