շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Օդեսայում նկարահանվել է ուկրաինական թեթև ինքնաթիռի՝ ռուսական ԱԹՍ-ին հետապնդելը

Օդեսայում նկարահանվել է ուկրաինական թեթև ինքնաթիռի՝ ռուսական ԱԹՍ-ին հետապնդելը

Օդեսայում տեսանկարահանվել է, թե ինչպես է ուկրաինական թեթև «կուկուրուզնիկ» ինքնաթիռը հետապնդում ռուսական անօդաչու թռչող սարք։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Страна.ua-ի տելեգրամյան ալիքը։

Կադրերում երևում է «Գերան» տեսակի անօդաչուի նմանվող սարք, իսկ նրա կողքին՝ թեթև շարժիչով օդանավ։

Ինչպես հաղորդվում է՝ ուկրաինական զինվորականներն արդեն երկար ժամանակ օգտագործում են նմանատիպ թեթև ինքնաթիռներ՝ անօդաչուների որսի նպատակով։

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայում կործանվել էր ֆրանսիական Mirage 2000 կործանիչը՝ Վոլինի շրջանում։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն էր։

  • Կիսվել: