կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի. Լեհաստանի վարչապետը՝ Պուտինի ու Շոլցի հեռախոսազրույցի մասին

Ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի. Լեհաստանի վարչապետը՝ Պուտինի ու Շոլցի հեռախոսազրույցի մասին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն իր թվիթերյան էջում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցի բովանդակութան մասին։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես հենց նոր զանգ ստացա կանցլեր Շոլցից, ով պատմեց Պուտինի հետ իր զրույցի մասին։ Ես ուրախ էի լսել, որ նա կրկնեց լեհական դիրքորոշումը՝ ոչինչ Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի նախարարների կաբինետը հաստատել է՝ Պուտինն ու Շոլցը հեռախոսազրույց են ունեցել:

  • Կիսվել: