երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել. մենք պատրաստվում ենք պшտերազմի. Լուկաշենկո

Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել. մենք պատրաստվում ենք պшտերազմի. Լուկաշենկո

Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել. մենք պատրաստվում ենք պատերազմի: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բանակի համալիր ստուգման արդյունքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է Belta-ն:

«Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել: Մենք պատրաստվում ենք պատերազմի: Դրա համար ենք մենք Զինված ուժեր ստեղծել, դրա համար ենք նրանց պահում, դրա համար է ժողովուրդը գումար հատկացնում մեզ ու ձեզ պահելու համար:

Եվ այս լսարանում մարդիկ պետք է հասկանան՝ մենք բացարձակապես դեմ ենք պատերազմին: Հատկապես մեր սպաները, մեր զինվորները, Զինված ուժերը: Որովհետև մենք գիտենք, թե ինչ է պատերազմը: Մենք պատերազմ չենք ուզում, բայց բանակը հենց դրա համար է նախատեսված: Եթե հանկարծ ինչ-որ մեկը որոշի մեզ հետ խոսել և նայել մեզ զենքի նշանառության տակից, մենք կպատասխանենք: Դրան էլ պատրաստվում ենք»,- հայտարարել է պետության ղեկավարը:

«Ցավոք, իրավիճակն այնպիսին է, որ առանց ձեզ ես չեմ կարող կռվել: Եվ ես ուզում եմ, որ իմ ենթակաները պատրաստ լինեն կռվելու: Եթե մենք պատրաստ լինենք կռվելու, մեզանից կվախենան, և այստեղ ոչ ոք չի մտնի: Սա է իմ նպատակը: Կարծում եմ՝ դուք այն լավ եք հասկանում»,- եզրափակել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

  • Կիսվել: