ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նյու Յորքում տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ (լուսանկարներ)

Նյու Յորքում տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ (լուսանկարներ)

Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ, գրում է ermenihaber.am-ը: 

Վահանակների վրա մասնավորապես գրված է. ''Stop Erdogan'' (Կանգ առ, Էրդողան), ''Stop tripled femicide in Erdogan's Turkey'' (Դադարեցրեք ֆեմիցիդը էրդողանական Թուրքիայում):

Թուրքիայի իշխանամերձ մամուլն այս միջադեպը շտապել է վերագրել ԱՄՆ-ի գյուլենական համայնքին։ Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ:

Նշվում է, որ ԱՄՆ-ի հիշյալ պողոտայում գովազդային վահանակների տեղադրումը հարյուր հազարավոր դոլարներ արժե:

 

  • Կիսվել: