ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նյու Յորքում ձերբակալվել է պաղեստինամետ ցույցի ավելի քան 300 մասնակից

Նյու Յորքում ձերբակալվել է պաղեստինամետ ցույցի ավելի քան 300 մասնակից

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 300 մարդու, որոնք մասնակցել են պաղեստինամետ ցույցերին: Այս մասին հայտնել է ոստիկանապետ Ջոն Չելլը, տեղեկացնում են ԶԼՄ-ները: 

Նշվում է, որ Պաղեստինին աջակցող ցուցարարները փակել են Բրուքլինի, Մանհեթենի, Ուիլյամսբուրգի կամուրջները և Հոլանդական թունելը։

Իր թվիթերյան էջում ոստիկանապետը նշել է. ՛՛Այսօր ցուցարարները փակել են երեք կամուրջ և Հոլանդիայի թունելը: Մենք (ոստիկանությունը-խմբ.) մաքրել ենք վայրերը՝ ձերբակալելով 325 մարդու՛՛։

Նա նաև հավելել է, որ ցուցարարներից շատերին հանձնարարվել է ներկայանալ դատարան՝ զանցանքների համար մեղադրանք առաջադրելու համար:

  • Կիսվել: