հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կոմիտեի նախագահի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կոմիտեի նախագահի հետ

««Քաղաքացիական պայամանագիր» և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունների միջև երկխոսություն և համագործակցություն հաստատելու նպատակով՝ հանդիպել եմ Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կոմիտեի նախագահ Ջեյ Ջեքոբսի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կոմիտեի նախագահը քաջատեղյակ է ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունների մասին և տեղեկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությանը, իսկ իր համար առաջնահերթություն է աջակցել կուսակցություններին, որոնք կարողացել են փոփոխություն մտցնել ժողովրդավարական արժեքների ամրապնդման առումով։

Կարևորելով «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության որդեգրած ժողովրդավարական արժեքները՝ Ջեքոբսը պատրաստակամություն հայտնեց տարբեր հարթակներում ներկայացնել և աջակցել ՀՀ իշխանությունունների որդեգրած ժողովրդավարական բարեփոխումներին:

Ջեյ Ջեքոբսի հետ պայմանավորվել ենք շարունակել շփումները՝ միջկուսակցական կապերն ամրապնդելու նպատակով»,- նշել է նա։

 

  • Կիսվել: