կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նուրսուլթան Նազարբաեւը զրկվել է «Պատվավոր սենատոր» կոչումից

Նուրսուլթան Նազարբաեւը զրկվել է «Պատվավոր սենատոր» կոչումից

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը զրկվել է «Պատվավոր սենատոր» կոչումից։ Այս մասին հայտարարել է Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւը, տեղեկացրել է «Казинформ» տեղեկատվական գործակալությունը։

«Երեք շաբաթ առաջ դիտարկելով կանոնակարգը՝ համապատասխան փոփոխություն է մտցվել Սենատի կանոնակարգում։ Դրա շրջանակում մենք  կանոնակարգից հանել ենք «Պատվավոր սենատոր» կոչումը։ Մենք այլեւս նման ինստիտուտ չունենք։ 2022թ. տեղի ունեցած հանրաքվեում ամբողջ բնակչությունն աջակցել է, եւ Սահմանադրությունից հանվել են նորմեր, որոնք վերաբերել են Ելբասիի լիազորություններին»,- ասել է Մաուլեն Աշիմբաեւը՝ Սենատի լիագումար նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա նաեւ հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանը որոշել է ուժը կորցրած համարել Ղազախստանի առաջին նախագահ-Ելբասիի մասին օրենքը։

«Կա Սահմանադրական դատարանի որոշումը, վաղը մենք  որոշում կընդունենք այն մասին, որպեսզի ուժը կորցրած համարենք «Առաջին նախագահ-Ելբասիի մասին» օրենքը։ Հետո հարցը վերաբերել է «Պատվավոր սենատոր» կոչմանը։ Հաշվի առնելով, որ Սահմանադրությունից այն հանվել է, օրենք է պատրաստվում այն ուժը կորցրած համարելու մասին։ Ուստի, հաշվի առնելով հանրաքվեն՝ մենք կանոնակարգից հանել ենք «Պատվավոր սենատոր» կոչումը։ Այս ամենը գործողություններ են, որոնք իրականացվում են համազգային հանրաքվեի արդյունքներով»,- պարզաբանել է Մաուլեն Աշիմբաեւը։

  • Կիսվել: