հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նման որոշումները ՌԴ համար օրենքի տեսանկյունից առոչինչ են. Պեսկովը՝ Պուտինի վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշման մասին

Նման որոշումները ՌԴ համար օրենքի տեսանկյունից առոչինչ են. Պեսկովը՝ Պուտինի վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ՛՛ձերբակալման՛՛ վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի հարցի բարձրացումն անընդունելի է, Ռուսաստանը չի ճանաչում նրա իրավասությունը, եւ նրա ցանկացած որոշում օրենքի տեսակետից ոչինչ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Պեսկովը, մասնավորապես, ասել է. ՛՛Հարցի ձեւակերպումն ուղղակի վրդովեցուցիչ եւ անընդունելի ենք համարում։ Ռուսաստանը, ինչպես եւ մի շարք պետություններ, չի ճանաչում այս դատարանի իրավասությունը, եւ, համապատասխանաբար, նման որոշումները Ռուսաստանի Դաշնության համար օրենքի տեսանկյունից առոչինչ են՛՛:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Միջազգային քրեական դատարանը Պուտինին և երեխաների իրավունքների հարցերով նրա հանձնակատարին ձերբակալելու օրդեր է տվել:

 

  • Կիսվել: