Նիգերիայում շաբաթներ շարունակվող ջրհեղեղի հետևանքով առնվազն 170 զոհ կա
Նիգերիայում շաբաթներ շարունակվող ջրհեղեղից հետո առնվազն 170 մարդ է մահացել, ավելի քան 200 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին այսօր CNN-ին հայտնել է Նիգերիայի տարերային աղետների դեմ պայքարի գործակալության ներկայացուցիչը:
Ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության ներկայացուցիչ Մանզո Իզեկիելի՝ հեղեղումներից ամենաշատը տուժել է Նիգերիայի հյուսիսը, իսկ երկրի մյուս հատվածները հորդառատ անձրևների և երկու ամենախոշոր գետերի՝ Նիգերի և Բենուեի ջրի մակարդակի բարձրացման պատճառով շարունակում են մնալ վտանգի տակ: