շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նիդերլանդների վարչապետը Զելենսկուն հորդորել է բանակցել Ռուսաստանի հետ

Նիդերլանդների վարչապետը Զելենսկուն հորդորել է բանակցել Ռուսաստանի հետ

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է արել որոշում կայացնել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնի Atlantic Council ամերիկյան վերլուծական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ, գրում է РИА Новости-ն:

Քաղաքական գործչի խոսքով՝ այս որոշումը կարող է կայացնել միայն Զելենսկին՝ Ուկրաինայի կառավարության և ժողովրդի հետ միասին։ Իսկ արևմտյան երկրներն այս հարցում չեն կարող ազդել նրա վրա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է լրջորեն քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու հարցը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ Նրա խոսքով՝ դրանք «հիմնական, համընդհանուր սկզբունքներ են»՝ հարգանք Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, օրենքի գերակայություն և «վնասի փոխհատուցում»։

  • Կիսվել: