չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024

Նեթանյահուն պարզաբանել է՝ ո՛ր դեպքում Իսրայելը կ​​համաձայնի Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի հաստատմանը

Իսրայելը չի համաձայնի Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի հաստատմանը, քանի դեռ դա չի ներառում պաղեստինյան ՛՛ՀԱՄԱՍ՛՛ արմատական կազմակերպության կողմից պատանդների ազատ արձակումը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Ես Բլինքենին ասացի, որ մենք կշարունակենք պայքարել մեր ամբողջ ուժով և հրաժարվում ենք մարդասիրական զինադադարից, որը չի ներառում պատանդների ազատ արձակումը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: